Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու. Փաշինյան
Կրթություն, գիտություն
17:29 20/07/2023
Հայաստան

Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու. Փաշինյան

«Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է և կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը»,-գործադիրի նիստոն հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ կառավարությունն ունի ճգնաժամը հաղթահարելու ծրագիր, որն իրականացվելու է Ակադեմիական քաղաքի միջոցով։

Փածինյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքում պետք է լինի մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, որպեսզի  ուսանողը լսարանից դուրս գալու, այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում լինելու է մինչեւ 8 լիարժեք ֆինանսավորվող պետական բուհ:

Նա հայտնեց, որ  2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող որևէ բուհի գործունեությունը:

Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանում չկա գոնե մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխաներ, ասաց. «Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն»:

Placeholder
Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու. Փաշինյան