ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը Էրդողանի՝ «2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից» հայտարարությանը
Քաղաքական
13:56 20/07/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը Էրդողանի՝ «2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը, որ 2025-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից և որ դա նախատեսված է է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Մոսվա-Երևան-Բաքու եռակողմ փաստաթղթով:

«Գիտեք, ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ։ Հենց այս փաստաթղթի հիման վրա էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման պարամետրերը: Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կարևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է.  հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրա գործունեությունն այժմ էլ ավելի պահանջված է», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով,  Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին:

«Այս առումով մենք հիշատակում ենք համակարգված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»,- ասել է Զախարովան։
 

Placeholder