Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը
Քաղաքական
21:44 20/07/2023
Աշխարհ

Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը ՄԱԿ-ին կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության (ՀԿԹԿ) պետականությունը։

«Թուրքիան խաղաղություն և ժողովրդավարություն է բերել Կիպրոս: Կիպրոսի թուրքերն ավելի մեծ հույսով են նայում ապագային»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ և հավելել «Ես կրկնում եմ իմ պատմական կոչը ՄԱԿ-ին. մի շեղվեք կղզու իրողություններից և հնարավորինս շուտ ճանաչեք ՀԿԹՀ-ն»:

Կիպրոսը բաժանված է ազգային հիմքով 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիա զինված ներխուժումից հետո, որը հրահրվել էր կղզու Հունաստանին միացնելու կողմնակիցների կողմից պետական հեղաշրջման արդյունքում:

Placeholder