«Թուրքական օկուպացիոն ռեժիմը սուս ու փուս ևս 3 ամսով երկարացրեց գեներալ Խաչատուրովի կալանքը»
Իրավունք
10:06 20/07/2023
Հայաստան

«Թուրքական օկուպացիոն ռեժիմը սուս ու փուս ևս 3 ամսով երկարացրեց գեներալ Խաչատուրովի կալանքը»

Հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ Վահագն Չախալյանը գրում է. 

«Մինչև Արայիկը Ստեփանակերտում նստացույց է անում, Երևանում թուրքական օկուպացիոն ռեժիմը սուս ու փուս ևս 3 ամսով երկարացրեց գեներալ Խաչատուրովի կալանքը»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։

Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։

Placeholder