Կառավարությունը ենթակառուցվածքներով աջակցեց «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի և «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերին
Տնտեսություն
12:22 20/07/2023
Հայաստան

Կառավարությունը ենթակառուցվածքներով աջակցեց «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի և «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերին

«Այսօր երկու ծրագիր ենք հաստատում,որից մեկը «ՅՈՒ ԷՄ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան համայնքներում 2088 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերում նուշի ինտենսիվ այգի և խոշոր ֆերմերային տնտեսության ներդրումային ծրագրի շրջանակներում 257.4 մլն դրամի ենթակառուցվածքային օժանդակության ծրագիրն է, որի ներքո Կառավարությունը կտրամադրի ոռոգման ջրագիծ և պոմպակայան»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով ներդրաւմային ծրագրին աջակցությունը:

Նրա խոսքով՝ ծրագրի առաջին փուլի արժեքը 3.1 մլրդ դրամ է, և նախատեսվում է առաջին 300 հեկտարի ներդրումը կատարել և որոշ ժամանակ անց ընկերությունը կներկայացնի նաև մյուս 1788 հեկտարի ներդրումները»:


«Մյուս ծրագրով, որը չզեկուցվող հարցերում է, «ԱԳՐՈՊՐՈ» ՓԲԸ-ի կողմից Արագածոտնի մարզում 90 հա հողատարածքի վրա ինտենսիվ այգիների տնկման աշխատանքներն են: «Այստեղ մենք մի քիչ ավելի այլ կարգի օժանդակություն ենք տրամադրում. իրականացնում ենք 1.5 կմ ճանապարհի ասֆալտապատում, բջջային, ինտերնետ կապի տրամադրում, ոռոգման, խմելու ջրագիծ, էլեկտրամատակարարում: Այս ծրագրի ընդհանուր արժեքը 383.1 մլն դրամ է»,-հայտեց Քերբայնը:

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց ներդրումներին նման աջակցություն հատկացնելու որոշման նախապատմությունը:

Placeholder