Պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային 2,9 միլիարդ դոլարի AMRAAM հրթիռների հնարավոր վաճառքին
Քաղաքական
10:15 20/07/2023
Աշխարհ

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Գերմանիային 2,9 միլիարդ դոլարի AMRAAM հրթիռների հնարավոր վաճառքին

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Գերմանիայի 2,9 միլիարդ դոլար արժողությամբ առաջադեմ միջին հեռահարության օդ-օդ (AMRAAM) AIM-120C-8 հրթիռների գնմանվերաբերյալ հայտը: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։

Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է գնել մինչև 969 հրթիռ, ինչպես նաև հարակից սարքավորումներ։ Հիմնական կապալառուն լինելու է Raytheon-ը:

«Անվտանգության համագործակցության գործակալությունը այսօր տրամադրել է անհրաժեշտ սերտիֆիկատը և ծանուցել Կոնգրեսին այս հնարավոր վաճառքի մասին»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Այս գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ չի լինի ԱՄՆ կառավարության կամ կապալառուի ներկայացուցիչներին Գերմանիա ուղարկել։ Պենտագոնը վստահեցնում է, որ վաճառքը չի վնասի ԱՄՆ-ի մարտական պատրաստությանը և «չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը»։

Placeholder