Քերոբյանը չուզեց պատասխանել Արցախի սննդի պաշարների մասին հարցին
Տնտեսություն
15:23 20/07/2023
ԼՂՀ

Քերոբյանը չուզեց պատասխանել Արցախի սննդի պաշարների մասին հարցին

«Ես կապի մեջ եմ իմ արցախցի ընկերների և երբեմը՝ գործընկերների հետ, բայց մեր ֆունկցիան մենք տեսնում ենք՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,-պատասխանելով լրագրողի հարցին, թո ի՞նչ վիճակում է սննդի պաշարներն Արցախում, արդյո՞ք Արցախի գործընկերների հետ կապ ունի՝ կառավարության դիմաց պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Լրագրողը նկատեց, որ նախարարը չի պատասխանում իր հարցին՝ շարունակելով հարցը. «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»:

Քերոբյանը արձագանքեց, որ ունի իր լիազորությունները, իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ ՊՆ-ին, ԱԳՆ-ին, որոնք ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։

Լրագրողը կրկին հարցրեց, թե նախարարը տվյալներ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված։

«Ուրիշ հարց տվեք»,-պատասխանեց Քերոբյանը, ինչը լրագրողին թույլ տվեց եզրակացնել, որ նախարարը տվյալ չունի:

Placeholder