Նահանգապետ Մորա Հիլին՝ նախագահ Բայդենին. Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել
Քաղաքական
14:39 20/07/2023
Աշխարհ

Նահանգապետ Մորա Հիլին՝ նախագահ Բայդենին. Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել

Հուլիսի 19-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է նախագահ Բայդենին ուղղված մի նահանգապետական նամակ, որում պարզաբանվում է, որ Ադրբեջանի գործողություններին, կապված Արցախի շարունակվող շրջափակման հետ, «չի կարելի հանդուրժել»։ 2023թ.-ի հուլիսի 10-ով թվագրված նամակը, ուղարկվել էր Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլիի կողմից։ 

«Մենք ողջունում ենք նահանգապետ Հիլիին մարդու իրավունքների և հայ ժողովրդի նկատմամբ աջակցություն ցուցաբերելու համար։ Թեև մենք գնահատում ենք վարչակազմի ակտիվ ներգրավվածությունը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը շարունակվում է, և հրատապ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ վերջ դնելու այս անմարդկային շրջափակմանը և օգնելու կանխել հերթական Հայոց ցեղասպանություն»,–Ամերիկայի հայկական համագումարըի հաղորդմամբ,  հայտարարել են  Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: 

Նախագահ Բայդենին ուղղված իր նամակում նահանգապետ Հիլին հայտարարել է, որ «արժանահավատ լրատվական հաղորդումներ, իրավապաշտպան կազմակերպություններ և ամերիկահայ համայնքի անդամներ ահազանգում են հերթական Հայոց ցեղասպանության ռիսկերի մասին։ Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին չի կարելի հանդուրժել»:

Նահանգապետը հորդորել է նախագահին «գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու մեր դիվանագիտական ջանքերը»:

Այնուհետև, նահանգապետն ընդգծել է, որ «Մասաչուսեթսի Համագործակցությունը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը...»:

Placeholder
Նահանգապետ Մորա Հիլին՝ նախագահ Բայդենին. Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել