Բաթումիում դժգոհում են հանգստացողների պակասից
Տարածաշրջան
15:17 21/07/2023
Տարածաշրջան

Բաթումիում դժգոհում են հանգստացողների պակասից

Բաթումիում մասնավոր բնակարանների ու փոքր հյուրանոցների սեփականատերերը դժգոհում են հանգստացողների պակասից։ Նրանց խոսքով, նախորդ տարվա համեմատ օրավարձով բնակարանները շատ ավելի էժան են, թեև զբոսաշրջիկների թիվը դեռ քիչ է։

Batumelebi.ge-ի հետ զրույցում Սաբա Դոբորջգինիձեն, ով օրավարձով բնակարան է տալիս ծովափին մոտ՝ Խիմշիաշվիլի փողոցում, ասել է, որ անցած տարի սեզոնին նրա բնակարանը վարձակալել են 150 լարիով, իսկ այս տարի, ինչպես ինքն է պատմում, նույնիսկ 90 լարիով դժվար է վարձով տալ։

«Զբոսաշրջիկների հոսքը խիստ կրճատվել է։ Սրան գումարվում է նաև այն, որ տեղեկություններ են տարածում, թե իբր ծովն աղտոտված է, և այս ամենը մեծապես ազդել է զբոսաշրջիկների թվի վրա։ Ավելի շատ ներքին զբոսաշրջիկների պակաս կա, թե չէ արտասահմանցիները քիչ թե շատ կան»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

Նրա խոսքով, նախորդ տարի բնակարանը հիմնականում վարձակալել է Վրաստանի հանգստացողներին, չի ունեցել ոչ Ռուսաստանի, ոչ այլ երկրների քաղաքացիներ։

Placeholder