Իլհամ Ալիևը գտնվում է օկուպացված Շուշիում
Քաղաքական
11:55 21/07/2023
Տարածաշրջան

Իլհամ Ալիևը գտնվում է օկուպացված Շուշիում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է Արցախի Հանրապետության  մշակութային մայրաքաղաքում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաքում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իլհամ Ալիևը ծանոթացել է Շուշիի 90 մահճակալների համար քաղաքային հիվանդանոցում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նա ծանոթացել է նաև 960 աշակերտի համար նախատեսված թիվ 1 միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքներին։

Բացի այդ, Քարին տակ գյուղում, որը ադրբեջանական օկուպացիայից հետո կոչվում է Դաշալթի,  Ալիևը մասնակցել նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը:
 

Placeholder
Իլհամ Ալիևը գտնվում է օկուպացված Շուշիում