Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ
Քաղաքական
14:33 21/07/2023
Հայաստան

Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հուլիսի 19-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց պարեն, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքներ (ըստ համաձայնեցված ցուցակի) է հավաքագրում՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Նախաձեռնության անդամները դիմում են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ բեռները իրենց դրոշի ներքո Արցախ տեղափոխելու համար։

Նրանք նշում են՝ ՄԱԿ-ն ունի Պարենի ծրագիր ու կանոնադրություն, որը նրան պարտավորեցնում է 120 000 մարդուն սովից փրկելու համար օր առաջ հումանիտար օգնություն հասցնել Արցախ։

Այս օրերի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բավականին պարեն է հավաքվել, որոնք բերել են տարբեր քաղաքացիներ։ 

Հիշեցնենք, որ արդեն 221 օր թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի շրջափակել է Արցախի Հանրապետությունը, փակել է միակ կապող ճանապարհը Հայաստանի հետ։ 36 օր  էԱրցախի Հանրապետությու լիակատար շրջափակման մեջ՝ զրկված բոլոր տեսակի պաշարներից, նույնիսկ հումանիտար բեռներից։ Արցախցիներն ահազանգում են՝ Ադրբեջանը սովամահ է անում 120 հազար մարդու։



Placeholder
Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ