Շրջափակված Արցախ. ցամաք հաց գնելը խնդիր է դարձել
Օրվա թեմա
10:29 22/07/2023
ԼՂՀ

Շրջափակված Արցախ. ցամաք հաց գնելը խնդիր է դարձել

«Հանուն Արցախի Պաշտպանության» համակարգող, վերլուծաբան,հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը գրում է. 

«Առավոտվա ժամը 7-ից հերթ եմ կանգնել, հետո հացի արտադրամասի լույսերը անջատեցին, իսկ 2 ժամ անց միացնելուց հետո արդեն հերթը հասել էր մի քանի մետրի։ Էլեկտրականությունը միացնելուն պես հացթուխները սկսեցին աշխատանքը…

Եվ քանի որ «մատնաքաշ» տեսակի հաց չկար, ստիպված այս տեսակից գնեցի։

Հ.Գ.Այս գրառումը կատարեցի որպեսզի Արցախից դուրս ապրողները մի փոքր պատկերացում կազմեն թե ցամաք հաց գնելը ինչպիսի խնդիր է դարձել այստեղ…»։

Հիշեցնենք, որ արդեն 223 օր թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

Placeholder
Շրջափակված Արցախ. ցամաք հաց գնելը խնդիր է դարձել