Առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է. Արցախի ՄԻՊ
Իրավունք
09:42 22/07/2023
ԼՂՀ

Առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. 

«Հայաստանում այս օրերին ի աջակցություն Արցախի տարբեր ակցիաներ իրականացնող մեր հայրենակիցներն իրական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքի յուրաքանչյուր հատվածը՝ առանց նախապայմանների, անկախ տարբեր հայտարարությունների, տիրոջ իրավունքով ու սրտացավությամբ, հայրենակցի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ:

Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է: Շնորհակալ ենք»։ 

Placeholder
Առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է. Արցախի ՄԻՊ