Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում նոր ֆակուլտետներ են բացվում
Կրթություն, գիտություն
11:22 22/07/2023
Տարածաշրջան

Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում նոր ֆակուլտետներ են բացվում

Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում բացվում են նոր ֆակուլտետներ: Jnews-ի հաղորդմամբ, այս տարի համալսարանն արդեն ստացել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման հավատարմագիր, իսկ լրագրության մագիստրատուրայի ծրագիրը պատրաստ է հավատարմագրման դիմելու համար։

Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն նշել է, որ ԱՄՆ դեսպանության ներգրավվածությամբ արդեն պատրաստել են վրացալեզու և անգլալեզու լրագրության մագիստրատուրայի ծրագիր։

«Լրագրության մագիստրատուրայի ծրագիրը շատ շուտով կներկայացվի հավատարմագրման: Ես վստահ եմ, որ շատ ուսանողներ, բացի բակալավրից, կստանան բարձր չափանիշների, Ամերիկյան համալսարանների կողմից պատրաստված մագիստրատուրայի ծրագրով ուսանելու հնարավորություն, որը հասանելի կլինի ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Ախալքալաքում։ Ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման ծրագրի հավատարմագիրն արդեն պատրաստ է», – ասել  է Բերիձեն։

Վերջինս նաև նշել է, որ պատրաստվում է չորս առարկայի ուսուցչի վերապատրաստման նախագծեր՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության:

Հիմա Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում կա 3 ֆակուլտետ՝ բիզնեսի կառավարում, հումանիտար գիտությունների և իրավաբանական ֆակուլտետ։

Placeholder
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում նոր ֆակուլտետներ են բացվում