ԱՄՆ հետախուզությունը հայտնել է Բելռուսին Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի փոխանցման մասին
Քաղաքական
11:48 22/07/2023
Աշխարհ

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է Բելռուսին Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի փոխանցման մասին

ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը կասկած չունի, որ Ռուսաստանն արդեն Բելառուսին է փոխանցել մարտավարական միջուկային զենքի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրին։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ Ռուսաստանն ունի մոտ 4477 տեղակայված և սպասման միջուկային մարտագլխիկ, այդ թվում՝ մոտ 1900 մարտավարական միջուկային զենք։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաները հրապարակայնորեն չեն հաստատել, որ բելառուսական կողմին զենք է փոխանցվել: Հրապարակմանն անդրադարձել է «Գազետա. ռու»-ն:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն և Բելառուսը հայտնել էին միջուկային զենքի հնարավոր փոխանցման մասին:

Placeholder