«Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 4-րդ համար Լևոն Հովհաննիսյանը եղել և մնում է չհիշվող կերպար
Օրվա մամուլ
09:10 22/07/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 4-րդ համար Լևոն Հովհաննիսյանը եղել և մնում է չհիշվող կերպար

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն ներկայացնելու է մի ընտրացուցակ, որի առանցքային դեմքերը նախկիններից են կամ տասնյակ թելերով կապված են նախկինների հետ՝ այն նախկինների, որոնց մի մասից ընտրողաբար ապօրինի ծագման գույքի վերադարձի անհաջող ներկայացում է բեմադրում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ ՔՊ ցուցակի 4-րդ համարը Լևոն Հովհաննիսյանն է:

Հրաչյա Սարգսյանի հրաժարականից և Կառավարությունում «թոշակի նշանակվելուց» հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարում է նույն Լևոն Հովհաննիսյանը, որի գործունեության մասին լայն հանրությունն անտեղյակ է: Երևանում զարգացած է փոխքաղաքապետի ինստիտուտը, բայց ոչ քաղաքապետի ԺՊ-ի:

Լևոն Հովհաննիսյանը նախկինում բանկային համակարգում է աշխատել, եղել և մնում է չհիշվող կերպար: Նա 2019թ. մարտից մինչ օրս Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, աշխատել է ՔՊ-ական տարբեր քաղաքապետերի հետ: Ինչ է անում նա քաղաքապետարանում՝ հանրային հարթակում ընկալելի չէ։

Պարզ է, որ նա կատարող է, ու քանի որ լավ է կատարում հանձնարարականները, դրա համար էլ, 2018-ից սկսած, անընդմեջ ավագանու անդամ է, մանր-միջին մակարդակի հարցեր է լուծում քաղաքապետարանում: Նրա կապերի և կասկածելի գործարքների մասին՝ առաջիկայում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder