Կոպենհագենում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրան են այրում
Իրավունք
12:33 22/07/2023
Աշխարհ

Կոպենհագենում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրան են այրում

«Դանիական հայրենասերներ» (Danske Patrioter) ծայրահեղական խմբավորման անդամները Կոպենհագենում Իրաքի դեսպանատան դիմաց հրկիզել են Ղուրանի պատճենը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ ակցիան հեռարձակվել է Facebook*սոցիալական ցանցում։

Կադրերում երևում է, որ ակտիվիստներից մեկը սկզբում հրկիզել է մահմեդականների սուրբ գիրքը, ապա նրա կողմնակիցը կոշիկներով կոխոտել են Իրաքի դրոշը։ Ակցիային, որն անցկացվել է դեսպանատան շենքի դիմաց, մասնակցել է ոչ ավելի, քան հինգ մարդ։

Չորեքշաբթի օրը Շվեդիայի ոստիկանությունը Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրանի այրմամբ ցույց անցկացնելու թույլտվություն է տվել։ Այս ֆոնին հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի վաղ առավոտյան ներխուժել են Բաղդադում թագավորական դեսպանատուն և հրկիզել այն, հաղորդում են լրատվամիջոցները: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան դիմաց ցուցարարները չեն այրել Ղուրանը, ինչպես նախապես սպասվում էր, սակայն ցուցարարներից մեկը այն գցել է իր ոտքի տակ։

 

Placeholder