Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Բելառուսի հետ սահմանների մոտ ավելի քան 2,5 հազար ականների տեղադրման մասին.
Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը Բելառուսի հետ սահման տանող ճանապարհներին ավելի քան 2,5 հազար հակատանկային ական են տեղադրել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը։
Նրա խոսքով, շաբաթվա ընթացքում քանդվել են նաև ճանապարհների հինգ հատվածներ, ձևավորվել և ականապատվել են ավելի քան 60 անտառային կածաններ։ Բացի այդ, անձնակազմի վերապատրաստումը տեղի է ունենում շարունակական՝ շաբաթական կտրվածքով: Այդ ասին ասվում է միացյալ ուժերի հրամանատարության Telegram ալիքում։