Մահացել է Չարլի Չապլինի դուստրը
Աշխարհում
19:45 22/07/2023
Աշխարհ

Մահացել է Չարլի Չապլինի դուստրը

Փարիզում 75 տարեկան հասակում մահացել է անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու Չարլի Չապլինի դուստրը՝ դերասանուհի Ժոզեֆին Չապլինը։ Այդ մասին գրում է Le Figaro-ն։ 

Իզվեստիան գրում է, որ նրա մահվան պատճառը չի նշվում։ 

Ժոզեֆինը Չապլինի 4-րդ երեխան էր, նա ծնվել էր դերասանուհի Ունա Օ՛Նիլի հետ ամուսնությունից։

Ժոզեֆին Չապլինը նկարահանվել է հոր ֆիլմերում: Չարլի Չապլինի մահից հետո նա շատ բան է արել հոր հիշատակը հավերժացնելու համար։

Placeholder