Սպիտակ տունը չգիտի, թե ուր է կորել Չինաստանի արտգործնախարարը
Քաղաքական
10:09 22/07/2023
Աշխարհ

Սպիտակ տունը չգիտի, թե ուր է կորել Չինաստանի արտգործնախարարը

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստովանել է, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ չունեն հանրային տարածքից Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի անհետացման պատճառների մասին։

Ցին Գանգը մի քանի շաբաթ է, ինչ չի երևացել հանրության առաջ, դա լրատվամիջոցների բազմաթիվ շահարկումների պատճառ է դարձել։

«Չգիտենք, բառացիորեն»,-«ՌԻՒԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նախարարի ճակատագրի մասին հարցին պատասխանել է նա:

Սալիվանն ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է հանդիպեր Ցին Գանգի հետ ԱՍԵԱՆ-ի վերջին նախարարական ֆորումում Ինդոնեզիայում, սակայն ՉԺՀ-ն այնտեղ ներկայացնում էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յին:

Placeholder