Դատական բարեփոխումների դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ մոտեցան Երուսաղեմին
Քաղաքական
14:28 22/07/2023
Աշխարհ

Դատական բարեփոխումների դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ մոտեցան Երուսաղեմին

Հազարավոր մարդիկ մոտեցել են Երուսաղեմին շաբաթ օրը կեսօրին՝ կառավարության դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի երթի շրջանակներում: Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղու երթևեկությունը դժվարացել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Բողոքի երթը սկսվել է մի քանի օր առաջ, երբ ակտիվիստների փոքր խումբը Թել Ավիվից շարժվել է դեպի սուրբ քաղաք։

Թել Ավիվն ու Երուսաղեմը միացնող թիվ 1 մայրուղու հարակից հատվածներում կան հարյուրավոր ցուցարարների մեքենաներ, որոնք ժամանել են երթին մասնակցելու։ Ցուցարարների շարասյունը ձգվել է մի քանի կիլոմետր։ Մայրուղում հերթապահում են ոստիկաններն ու ջրցան մեքենաներ։ Ցուցարարները չեն փակել ճանապարհը, այլ գրավել են աջ գոտին, որը խաթարել է երթևեկությունը հանգեցրել է բազմաթիվ կիլոմետրանոց խցանումների՝ չնայած Շաբաթին։

Placeholder