«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում
Քաղաքական
15:24 22/07/2023
Աշխարհ

«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում

«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ: Այդ մասին հայտնում է լրտվական գործակալության թղթակիցը։

Բացի այդ, վիրավորվել է «ՌԻԱ նովոստի»-ի ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ, որտեղ գնդակոծության են ենթարկվել մի խումբ լրագրողներ։

Նախնական տվյալներով վիրավորվել է նաեւ «Իզվեստիա»-ի լրագրողը։

 Ռոստիսլավ Ժուրավլևը լուսաբանել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմն Արցախի Հանրապետությունում։

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է. 

«Ուկրաինայում ծառայողական պարտականությունը կատարելիս կյանքից հեռացել է ռազմական լրագրող, լուսանկարիչ, Արցախյան 44 օրյա պատերազմի ակտիվ վավերագրող` Ռոստիսլավ Ժուրավլևը։

Լուսանկարը Ժուրավլևի ինստագրամյան էջից»։ 

Placeholder
«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում