Մարոկկոյի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով վեց միգրանտ է զոհվել
Աշխարհում
11:13 22/07/2023
Աշխարհ

Մարոկկոյի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով վեց միգրանտ է զոհվել

Մարոկկոյի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով վեց միգրանտ է մահացել:«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է Maghreb Arabe Presse-ը՝ հղում անելով իշխանություններին:

«Վեց մարդ խեղդվել է այն բանից հետո, երբ նավը բախվել է ժայռերին՝ եղանակային բարդ պայմանների, բարձր ալիքների և մաքսանենգների վատ մանևրի պատճառով»,-ասվում է զեկույցում։
Նշվում է, որ բախումից հետո մոտ 48 մարդու հաջողվել է փախչել։

Հայտնում են, որ դեպքի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել տեղական իշխանությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ ողջ մնացած միգրանտներին առաջին օգնություն ցույց տալու, ինչպես նաև մահացածների մարմինները դուրս բերելու համար։

Placeholder
Մարոկկոյի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով վեց միգրանտ է զոհվել