Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից
Քաղաքական
14:36 22/07/2023
Հայաստան

Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից

«Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա, այսինքն  Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ»,-  ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

Ըստ նրա, այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է։

«Այսօր աշխարհում այս պահին 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան, շարունակվող գործընթացներ են։ Մի մասը 50-100 տարվա պատմություն է, մի մասը նոր շրջանի։ Բայ դրանք 50-ն էլ իրենց գործընթացներն են ապրում, որևէ ժողովուրդ, ազգ չի հրաժարվել այդ իրավունքից։ Մենք՝ հայերս, լինելու ենք առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից»,- ասումէ  Վ.Օսկանյանը։ 

Ըստ նրա, այն, ինչ անում է  Փաշինյանը, անիրատեսական է, քանի որ այն, ինչ նա անում է, խաղաղություն չի կարող բերել. «Կարող է ինչ-որ լավ հարաբերություններ բերել Փաշինյանի իշխամության և Ադրբեջանի միջև, բայց ոչ երբեք հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև։ 

Եթե Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, Հայաստանը մտնելու է  խորը անակայունության մի երկարատև ցիկլի մեջ, որից դուրս գալը շա դժվար է լինելու»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից