Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի պատանիների թիմային առաջնությանը
Սպորտ
21:43 23/07/2023
Հայաստան

Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի պատանիների թիմային առաջնությանը

Հուլիսի 24-30-ը Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվում է շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունը:Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մեր թիմը մասնակից 14 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելի թիմին:

Placeholder