Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք
Առողջություն
11:52 24/07/2023
Հայաստան

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք

Հայաստանում վերջին  մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածներից 5-ը հոսպիտալացված են։

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 338–ի։ Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակ:

Նախորդ շաբաթ հաստատված էր կարմրուկի 322 դեպք։ 

Placeholder
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք