Գոռ Սուջյանի և Միքայել Ոսկանյանի համերգը չեղարկվել է՝ պայմանավորված Արցախում ստեղծված իրավիճակով
Մշակույթ
11:42 24/07/2023
Հայաստան

Գոռ Սուջյանի և Միքայել Ոսկանյանի համերգը չեղարկվել է՝ պայմանավորված Արցախում ստեղծված իրավիճակով

Գոռ Սուջյանի ու Միքայել Ոսկանյանը (MVF Band) չեղարկել են համերգը` ի աջակցություն Արցախի։ Sputnik Արմենիան տեղեկացել է երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանից։ AFTERPARTY խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին՝ կանանց և նորարարության շուրջ FemInno միջազգային կոնֆերանսի շրջանակներում։

«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայական մշակույթը»,– նշել է երաժիշտը։

Միքայել Ոսկանյանն ասել է նաև, որ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։

Placeholder