Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Քաղաքական
13:58 24/07/2023
ԼՂՀ

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. 

«Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքիցհաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ  գյուղի վարչական տարածքում  գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։ 

Placeholder
Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ