ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջև. Արցախի պետնախարար
Քաղաքական
15:47 24/07/2023
ԼՂՀ

ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջև. Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ ադրբեջանցիները անցակետում բերել են հավելյալ բժիշկներ և  հիվանդներին, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ պատշաճ բուժօգնություն ստանալու, բուժհետազոտության են ենթարկում: Նրա խոսքով, վերջին անգամ, երբ 13 բուժառու էր տեղափոխվում, մի կերպ է Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ այդ բուժհետազոտությունը չկազմակերպեն տեսախցիկների առջեւ:

 «Պատկերացնում եք մեր հիվանդներին, որոնք անմարդկային պայմաններում... նույնիսկ ծանր վիճակում հիվանդ կա, որին Կարմիր Խաչը Հայաստան է տեղափոխում նստած վիճակում, նրանց իջեցնում են, և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք,  ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ հետազոտությունը պետք է զուգորդվի նաեւ անձի մերկացմամբ: Կարմիր Խաչին մի կերպ հաջողվել է համոզել, որ այդ գործընթացը տեսախցիկների առջև չկատարվի»,-ասել է Արցախի պետնախարարը:

Placeholder
ԿԽՄԿ-ին հաջողվել է ադրբեջանցիներին համոզել, որ անցակետում բուժզննումը չկազմակերպեն տեսախցիկների առջև. Արցախի պետնախարար