Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը կասեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում կանգնեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա հրապարակել է նաև լուսանկարում, որտեղ նշված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարի վրա գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են առավոտից երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ արդեն 225 օր է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
%20(1).jpg)