Թրամփը քննադատել է Բայդենին զինամթերքի պակասի մասին խոստովանության համար
Քաղաքական
14:54 24/07/2023
Աշխարհ

Թրամփը քննադատել է Բայդենին զինամթերքի պակասի մասին խոստովանության համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին՝ հայտարարելով, թե Պենտագոնը բավարար հրետանային զինամթերք չունի։

Թրամփի կարծիքով՝ այժմ ԱՄՆ-ի պատմության համար «ամենավտանգավոր ժամանակներ են»՝ միջուկային զենքի օգտագործման ռիսկերի պատճառով:

«Մարդ, ով չի հասկանում, թե ինչ է անում, մի մարդ, ով ոտքի կանգնեց ու ամբողջ աշխարհին ասաց, որ մենք զինամթերք չունենք»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վրդովված ասել է նախկին նախագահը։

Նա հավելել է, որ իր պաշտոնավարման ավարտին ամերիկյան ռազմական պահեստները լցված էին ծայրից ծայր։

«Մենք այդ ամենը տվել ենք։ Եթե դուք այդ ամենը բաժանել եք, դա սարսափելի է: Միակ բանը, որ կարող է դրանից վատ լինել, դա ամբողջ աշխարհին պատմելն է: Նա Չինաստանին և այլ թշնամական երկրներին ասաց, որ մենք զինամթերք չունենք։ Մտածեք դրա մասին: Ինչպես կարելի է այդքան հիմար լինել նման բան ասելու համար»,- նշել է Թրամփը։
 

Placeholder