Մոսկվայում կանխել են ոչ բնակելի շենքերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձը
Քաղաքական
08:40 24/07/2023
Աշխարհ

Մոսկվայում կանխել են ոչ բնակելի շենքերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձը

Հուլիսի 24-ի վաղ առավոտյան ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, լուրջ վնասներ չկան։ 

Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, մայրաքաղաքի օբյեկտների վրա անօդաչուներով հարձակվելու Կիևի փորձը կանխվել  է, ԱԹՍ-ները ճնշվել են ՌԷՊ միջոցներով։ «Հուլիսի 24-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի փորձը՝ երկու ԱԹՍ-երով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվա քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՌԷՊ միջոցներով ուկրաինական երկու ԱԹՍ-ն ճնշվել և կործանվել է», - ասել են գերատեսչությունից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայում՝ թիվ 17 տան մոտ։ Ավելի ուշ հայտնի է դարձել երկրորդ ԱԹՍ-ի մասին, որը հարվածել է մայրաքաղաքի Լիխաչովի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքին: Այնտեղ կոտրվել են 17-րդ և 18-րդ հարկերի  պատուհանների ապակիները։

Նշվում է նաև, որ ներկայում Կոմսոմոլսկի և Լիխաչովի պողոտաներով երթևեկությունը փակ է։

Placeholder