Ժուրավլևի մահը լրագրողների վրա կանխամտածված հարձակման հետևանք է․ Պեսկով
Քաղաքական
19:20 24/07/2023
Աշխարհ

Ժուրավլևի մահը լրագրողների վրա կանխամտածված հարձակման հետևանք է․ Պեսկով

ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևի մահը լրագրողների վրա կանխամտածված հարձակման հետևանք է, սա շատ ծանր հանցագործություն է ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Սա միտումնավոր հարձակում է լրագրողների վրա, և, իհարկե, դրա պատասխանատվությունը կրում է Կիևի ռեժիմը»,-ճեպազրույցի ընթացքում ասել է Պեսկովը։

Հուլիսի 22-ին ուկրաինական գնդակոծության ժամանակ զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևը, վիրավորվել են ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին, «Իզվեստիա»-ի լրագրողներ Ռոման Պոլշակովը և Դմիտրի Շիկովը։

Ռազմական լրագրող Ռոստիսլավ Իգորևիչ Ժուրավլևը ծնվել է 1989 թվականի հուլիսի 18-ին Սվերդլովսկ քաղաքում (ժամանակակից անունը Եկատերինբուրգ), զինվորականի ընտանիքում։ 2012 թվականին նա սկսել է լրագրողի իր կարիերան։

2020 թվականի աշնանը  նա եղել է Արցապում՝  լուսաբանելու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Արցախ կատարած երկու ճամփորդության ընթացքում նա պատրաստել է «Պատերազմի սև այգիներ» ֆոտոնախագիծը, նրա մասնակցությամբ պատրաստվել է UNBROKEN ARTSAKH (Անկոտրուն Արցախ) ֆիլմը։

Ռոստիսլավ Ժուրավլևը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում։

Placeholder