Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժուրավլևի մահը լրագրողների վրա կանխամտածված հարձակման հետևանք է․ Պեսկով
ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևի մահը լրագրողների վրա կանխամտածված հարձակման հետևանք է, սա շատ ծանր հանցագործություն է ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Սա միտումնավոր հարձակում է լրագրողների վրա, և, իհարկե, դրա պատասխանատվությունը կրում է Կիևի ռեժիմը»,-ճեպազրույցի ընթացքում ասել է Պեսկովը։
Հուլիսի 22-ին ուկրաինական գնդակոծության ժամանակ զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևը, վիրավորվել են ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին, «Իզվեստիա»-ի լրագրողներ Ռոման Պոլշակովը և Դմիտրի Շիկովը։
Ռազմական լրագրող Ռոստիսլավ Իգորևիչ Ժուրավլևը ծնվել է 1989 թվականի հուլիսի 18-ին Սվերդլովսկ քաղաքում (ժամանակակից անունը Եկատերինբուրգ), զինվորականի ընտանիքում։ 2012 թվականին նա սկսել է լրագրողի իր կարիերան։
2020 թվականի աշնանը նա եղել է Արցապում՝ լուսաբանելու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Արցախ կատարած երկու ճամփորդության ընթացքում նա պատրաստել է «Պատերազմի սև այգիներ» ֆոտոնախագիծը, նրա մասնակցությամբ պատրաստվել է UNBROKEN ARTSAKH (Անկոտրուն Արցախ) ֆիլմը։
Ռոստիսլավ Ժուրավլևը հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում։