«Հրապարակ». Ով կփոխարինի Եվրադատարանում հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին
Օրվա մամուլ
09:20 26/07/2023
Հայաստան

«Հրապարակ». Ով կփոխարինի Եվրադատարանում հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քանի որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը լրանում է, նրան որոշել են փոխարինել իշխանությունների սրտի դատավոր` ՍԴ անդամ Վահե Գրիգորյանով: Վերջինս մերձավորներ ունի ե՛ւ Հակակոռուպցիոն դատարանում` ի դեմս իր վաղեմի ընկեր Կարապետ Բադալյանի և Գևորգ Գյոզալյանի, ե՛ւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմում` ի դեմս իր սանիկներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի:

Գնալով ՄԻԵԴ՝ վերջինիս ազդեցությունը ՀՀ հասարակական դաշտում և դատական համակարգում առավել կուժեղանա: Իսկ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցանկանում է տեղափոխվել Եվրասիական տնտեսական միության դատարան, ուր ևս հաջորդ տարվա սկզբին երկու թափուր տեղ է առաջանալու:

«Դիլանյանն էլ է հասկանում, որ իրեն տրված քարտ բլանշը Հայաստանի սահմաններին առնչվող պայմանագրերի վավերացումն է, և դրանից հետո կարող է իրեն թույլ չտան չորրորդ ատյանի կարգով հարցեր լուծել` չունենալով որևէ պատասխանատվություն դրա հետևանքների համար»,- ասաց մեր աղբյուրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder