Զախարովա. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի
Քաղաքական
13:50 26/07/2023
Աշխարհ

Զախարովա. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, բայց խաղաղությունն այլընտրանք չունի

«Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը, ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ»,- այս մասին հուլիսի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ  արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարևոր է դրական մթնոլորտ ստեղծել հասարակության, փորձագիտական համայնքների, Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի օգնությամբ երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու համար։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ ընթանում, ինչպես մենք բոլորս հիանալի տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի։ Սրա հետ կապված հարցերը մասնավորապես քննարկվել են երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Հուսով ենք, որ նման շփումները տեղի կունենան առաջիկա ամիսներին»,- ասել է նա։

Placeholder