Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին
Օրվա թեմա
10:04 26/07/2023
Հայաստան

Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին

Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին:  Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

 Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:

 Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ:

Placeholder