Հայաստանից ո՞ր ապրանքներն են առավել հաճախ գնում առցանց գնումների սիրահարները
Տնտեսություն
13:16 27/07/2023
Աշխարհ

Հայաստանից ո՞ր ապրանքներն են առավել հաճախ գնում առցանց գնումների սիրահարները

2023 թվականի առաջին կիսամյակում հայկական արտադրության ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել՝ տեսականու ընդլայնման և Wildberries միջազգային առցանց հարթակում հայ ձեռներեցների թվի ավելացման շնորհիվ։ Առցանց հարթակի ներկայացրած տվյալներով,  Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 672,6 մլն ռուբլի:

ԹՈՓ-5 տեղական ապրանքները. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) և նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի):

«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երևանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում. մենք ձգտում ենք ապահովել պայմաններ՝ երկրի բնակիչներին ապրանքների առաքման արագության և հարթակի ողջ տեսականու հասանելիության համար: Սա թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը և ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Placeholder
Հայաստանից ո՞ր ապրանքներն են առավել հաճախ գնում առցանց գնումների սիրահարները