Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայազգի շախմատիստուհի Աթուսա Պուրքաշյանի հետ
Աշխարհում
11:49 27/07/2023
Աշխարհ

Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայազգի շախմատիստուհի Աթուսա Պուրքաշյանի հետ

Ամերիկացի հայտնի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայկական արմատներով իրանցի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր 35-ամյա Աթուսա Պուրկաշյանի հետ։

Աթուսա Պուրկաշյանը սոցցանցերում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ ավելացնելով «սիրտ», «մատանիներ» և «աստղ» էմոջիները։

Հարսանեկան արարողության մասին մանրամասները հայտնի չեն, սակայն Նակամուրան նույնպես հաստատել է լուրը Reddit-ի գրառման մեկնաբանությունում՝ մեջբերելով հայտնի ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին. «Ամուսնացիր ճիշտ մարդու հետ: Ես լուրջ եմ խոսում։ Սա կփոխի ձեր կյանքը: Դա կփոխի ձեր ձգտումները, կփոխի ամեն ինչ»։

Placeholder
Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայազգի շախմատիստուհի Աթուսա Պուրքաշյանի հետ