Ադրբեջանից արձագանքել են Բորելին
Քաղաքական
13:36 27/07/2023
Տարածաշրջան

Ադրբեջանից արձագանքել են Բորելին

Բաքուն բարձր է գնահատում Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին, սակայն Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը ափսոսանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորեի հայտարարությանը։

«Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին:

Այնուամենայնիվ, ափսոսանք է պատճառում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մոտեցումը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ Բորելը մասնավորապես ասել էր, որ «ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»։ 

 

 

Placeholder