Թուրքիան Սև ծովում իր նավերի համար սահմանել է անվտանգության ամենաբարձ 3-րդ մակարդակ
Սպորտ
15:35 28/07/2023
Հայաստան

Թուրքիան Սև ծովում իր նավերի համար սահմանել է անվտանգության ամենաբարձ 3-րդ մակարդակ

Հուլիսիս 17-ին Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է հացահատիկային գործարքը՝ պատճառաբանելով, որ սևծովյան համաձայնագրի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինան օգտագործում է միջանցքը ռազմական նպատակներով  և ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը որակել է որպես ռազմական բեռներ։ էրմենիհաբերը գրում է, որ վերոնշյալը  թուրքական մամուլը մեկնաբանել է որպես բացահայտ ակնկարկ կրակ բացելու մասին

Ըստ այդմ՝ Թուրքիայի պատկան մարմինները հայտարարել են, որ թուրքական դրոշով նավերի համար, որոնք մեկնելու կամ վերադառնալու են Ռուսաստանի և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներ, սահմանել են անվտանգության ամենաբարձր  3-րդ մակարդակ՝

Այս մակարդակը  նշանականում է, որ  թուրքական դրոշով և Թուրքիային պատկանող նավերը հեռակառավարման համակարգերով  կհետևվեն։ Բացի այդ, կապահովվեն, որ նավերի  համակարգերը չփակվեն  և արտակարգ իրավիճակների դեպքում որոնողա-փրկարարական համակարգման կենտրոնի հետ կապ հաստատեն ։

Նավերը պարտավորվում են կատարել անվտանգային միջադեպերի և սպառնալիքների վերաբերյալ իրենց տրված հրահանգները։ Մուտքը դեպի նավահանգսիտներ կարող է սահմանափակվել մեկ վերահսկվող անցակետով և նավահանգիստ թույլ կտրվի մուտք գործել այն նավերին, որոնք կարձագանքեն անվտանգային միջադեպերին և կամ սպառնալիքներին։

 

Placeholder