Ալպերում գտել են 37 տարի առաջ անհետացած լեռնագնացի դին
Աշխարհում
18:45 29/07/2023
Աշխարհ

Ալպերում գտել են 37 տարի առաջ անհետացած լեռնագնացի դին

Ալպերում սառույցի հալվելուց հետո հայտնաբերվել է 1986 թվականին շվեյցարական սառցադաշտում անհետացած տղամարդու դի։ Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, այս մասին հայտնել է The Independent-ը։

ԴՆԹ-ի թեստերը հաստատել են, որ դրանք գերմանացի 38-ամյա զբոսաշրջիկի մնացորդներ են, ով անհետացել էր գրեթե չորս տասնամյակ առաջ Մատերհորն լեռան մոտ:

«1986 թվականի սեպտեմբերին գերմանացի ալպինիստը, որն այդ ժամանակ 38 տարեկան էր, արշավից չվերադառնալուց հետո համարվում է անհետ կորած»,-  ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Placeholder