Հունաստանում հրդեհների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել մարդու մեղքով․ Քաղպաշտպանության նախարար
Աշխարհում
11:33 29/07/2023
Աշխարհ

Հունաստանում հրդեհների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել մարդու մեղքով․ Քաղպաշտպանության նախարար

Վերջին 10 օրվա ընթացքում Հունաստանում 667 անտառային հրդեհ է տեղի ունեցել, 7 դրանց ճնշող մեծամասնությունը առաջացել են մարդկանց մեղքով: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը։

«Վերջին օրերին գրանցվել է 667 հրդեհ՝ օրական ավելի քան 60։ Դրանց ճնշող մեծամասնությունը տեխնածին է եղել, քանի որ դրանք տեղի են ունեցել հրկիզման, հանցավոր անփութության կամ դիտավորության արդյունքում», - նշել է Կիկիլիասը։

Նա միաժամանակ հայտնել է, որ 15 օր էքստրեմալ եղանակային պայմաններից և 10 օրից ավելի 600-ից ավելի հրդեհներից հետո այսօր առաջին օրն է, որ կարմիր գոտում չեն հրդեհավտանգ իրավիճակում չեն։

Նախարարը նշել է բոլոր նրանց անձնուրացությունն ու հերոսությունը, որոնք պայքարել են հրդեհների դեմ՝ հիշատակելով նաև երկու օդաչուների զոհվելու մասին:

Կիկիլիասի խոսքով՝ զոհվել է երեք մարդ։ Նա հավելել է, որ պետությունն ամեն ինչ կանի տուժած մարդկանց և շրջաններին օգնություն ցուցաբերելու համար:
 

Placeholder