Ռուսաստանը մինչև 2023 թվականի վերջ երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը
Տնտեսություն
14:43 29/07/2023
Աշխարհ

Ռուսաստանը մինչև 2023 թվականի վերջ երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը

Ռուսաստանում բրնձի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում․ սահմանափակումը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, այս մասին գրում «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ կառավարությանը։

«Բրնձի և բրնձաձավարի արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ։ Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա վրա»,-  ասվում է որոշման մեջ։

Կառավարությունում հավելել են, որ «բացի այդ, բրինձն ու բրնձաձավարը հնարավոր կլինի ուղարկել արտերկիր մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում»:

Կառավարությունում հավելել են, որ այդ որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։
 

Placeholder