Վրաստանում ստուգվել է Սև ծովում ջրի անվտանգությունը
Տարածաշրջան
19:30 29/07/2023
Տարածաշրջան

Վրաստանում ստուգվել է Սև ծովում ջրի անվտանգությունը

Հուլիսի 16-ին և 20-ին Վրաստանի սևծովյան տարածքից վերցված նմուշները 59 պարամետրով նորմայի սահմաններում են։ SputnikGeorgia-ի հաղորդամբ,  այս մասին հայտնում է  Շրջակա միջավայրի ազգային գործակալության մամուլի ծառայությունը։

Սև  ծովում ջրի անվտանգության հարցն արդիական էր դարձել Կախովկան ՀԷԿ-ի փլուզումից հետո։ Տարածված տեղեկատվության համաձայն, այդ պատճառով էապես նվազել է Սև ծովի աղիությունը։ Մասնագետները դա բացատրում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի ծով մտնելով։

Ծովային սեզոնի սկզբից գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ ստուգել է է Սև ծովի ջրի որակը։ Հուլիսի 10-ից կայանների թիվն ավելացվել է։ Հետազոտության արդյունքում որոշվում է ծովի ջրի քիմիական պարամետրերը։

Վրաստանի սևծովյան տարածքում որոշվել են 13 ծանր մետաղների պարունակությունը, նավթի ածխաջրածինների ընդհանուր պարունակությունը և ֆիզիկաքիմիական այլ ցուցանիշներ։
 

Placeholder