«Ուտելիք չկա, ոչ մի բան չկա... խաղաղություն ենք ուզում». Արցախցի երեխաներ
Օրվա թեմա
10:10 29/07/2023
ԼՂՀ

«Ուտելիք չկա, ոչ մի բան չկա... խաղաղություն ենք ուզում». Արցախցի երեխաներ

Արցախցի 11-ամյա բլոգեր Տիգրանը շարունակում է տեսանյութերով պատմել, թե ինչպես են ապրում արցախցիները շրջափակման պայմաններում։ 

«Բլոկադան այն է, որ ուտելիք չկա, ոչ պեսոկ ունենք, ոչ մի բան չունենք: Մրգեր չկա, խնձոր չկա»,- պատմում է արցախցի Տիգրանը:

Մյուսն երեխան շարունակում է. «Մրգեղեն չկա։ Ամենաշատը խնձոր է սիրում, բայց դե չկա, սպասում է, որ ծառը բերք տա, որ ուտենք:

Արցախցի երեխաները խաղաղություն են ուզում, զենքերը վերանան, ադրբեջանցիները պատերազմ չանեն:

«Շատ եմ սիրում իմ Արցախը, իմ Ասկերանը, ուզում եմ այստեղ ապրել»,- ասում է արախցի տղան:

Տեսանյութն՝ այստեղ։ 

Placeholder