Հայաստանում 10․1%-ով աճել է բեռնափոխադրումների ծավալը
Տնտեսություն
11:50 29/07/2023
Հայաստան

Հայաստանում 10․1%-ով աճել է բեռնափոխադրումների ծավալը

2022 թվականի հունվար- մայիսին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 7 մլն 301.5 հազար տոննա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10․1%-ով։

Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են և արտահանումը, և ներմուծումը, և ներհանրապետական փոխադրումները:

Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, այս տարվա հինգ ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 16․9%-ով և կազմել  5 մլն 162.8 հազար տոննա։

Երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումներ ծավալներն էլ պահպանվել են` կազմելով  1 մլն 198.3 հազար տոննա։  98․4%-ով էլ ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 12.7 հազար տոննա:

Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-մայիսին իրականացվել է 927.7 հազար տոննա բեռնափոխադրում՝ 2022 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  8․6%-ով։

Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամիսներին գրանցվել է 24.9%-ի աճ՝ մինչև 72 202.1 հազար մարդ։

Առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 57 987.3 հազար ուղևոր (2022թ-ի հունվար-մայիսի համեմատ 26․5%-ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրատրանսպորտը՝ 12 137.8  հազար մարդ (13%-ի աճ)։
Օդային տրանսպորտից օգտվել է 1 883.6 հազար մարդ (աճ` 80․9%), երկաթուղուց` 193.4 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9․2%-ով ավելի է։
 

Placeholder