ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
Քաղաքական
12:02 30/07/2023
Աշխարհ

ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին

Կարմիր խաչի միջազգայն կոմիտեն  հայտարարում է՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ «Լուրերի» հաղորդմամբ, այդ մասին ասված է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

«Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք կապի մեջ ենք Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,- նշված է գրառման մեջ։

Դրան նախորդող գրառմամբ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանը «ձերբակալվել է»։

 

Placeholder