Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարմիր խաչի միջազգայն կոմիտեն հայտարարում է՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ «Լուրերի» հաղորդմամբ, այդ մասին ասված է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։
«Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք կապի մեջ ենք Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,- նշված է գրառման մեջ։
Դրան նախորդող գրառմամբ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանը «ձերբակալվել է»։