Ադրբեջանում փորձարկվել են Թուրքիայի կողմից արդիակացված SU-25 գրոհիչները
Տարածաշրջան
12:01 31/07/2023
Տարածաշրջան

Ադրբեջանում փորձարկվել են Թուրքիայի կողմից արդիակացված SU-25 գրոհիչները

Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան կարդիականացնի  Ադրբեջանի «SU-25» գրոհիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գրոհիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, «SU-25» գրոհիչների վրա տեղադրված են  թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։

Նշվում է, որ   «SU-25 ML» գրոհիչները կանվանափոխվեն  «Լաչին»։

 

Placeholder